ՀՀԿ վերնախավը որոշել է վերածնվել նոր խորհրդարանում՝ դառնալով թեկուզ չորրորդ ուժը։ Լուրեր կան, որ նրանք վերջնականապես որոշում են կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը:

Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:Հնարավոր է, որ ցուցակում լինի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ահա թե ինչպիսի «հրաշք» թիմով են նրանք վերստին «մարտնչելու»: