«Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է կուսակցություն ստեղծելու ու իր պատկերացմամբ ընդդիմադիր դաշտ կազմավորելու մասին՝ քայլը բացատրելով երկրի շահերով:

Հուրախություն երկրի՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը գլխիչ չի ընկել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու բարդությունների մասին՝ ակնհայտորեն համոզված լինելով՝ ինչպես որ մինչ հիմա ամեն ինչ իրեն մատուցվել է կապույտ սկուտեղով, դա այդպես էլ պիտի շարունակվեր, իսկ քանի որ սկուտեղը ոչ միայն չի մատուցվել, այլև մեկնարկային վիճակում պատրաստ է նրա գլխին իջնել, հիմա էլ չմասնակցելու իր պատկերացմամբ հիմնավոր պատճառ ունի՝ «պարզապես մասնակցելու ժամանակ չունի». «Ես անկուսակցական էի: Դա նշանակում է, որ ես պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբեւէ եղել է: Եվ ես կցանկանայի գնալ ընտրությունների նոր, թարմացված թիմի հետ: Սովորաբար որո՞նք են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու ուշադրություն ես դարձնում այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես եւ շրջապատի վրա, որի հետ դու շփվել ու աշխատել ես»:

Այն, որ պիտի հենվի իրեն հարազատ հին կադրերի վրա, որոնց հետ բարեհաջող իրականացրել է երկրի թալանը, կասկած չկա, այն որ «տաղանդավոր, երիտասարդ և աշխույժ մարդիկ» ասելով էլ նկատի ունի հարազատ բալիկներ Սեթոյի ու Լյովի շրջապատը կազմած, պապաների թալանի վրա կապիտալ ստեղծած, հազարավոր դոլարներ մի շիշ շամպայնի վրա արտասահմաններում մսխող ոսկե երիտասարդությանը, դա էլ է հասկանալի: Երկու պարագայում էլ Քոչարյանը մեռելածին է իր համոզմունքներում ու կյանքին շարունակում է նայել Ղարմետաքսի պարտկոմի աչքերով ու որ ասում է, թե ինքն անկուսակցական է, պարզապես անամոթաբար ստում է՝ քանզի Լենինը նրա մեջ է ընդմիշտ: