Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 10-ական, սպանության սպառնալիքի 5, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, ավտոմեքենա փոխցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, թմրանյութի իրացման, ծեծի և ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: