Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է, որ Իրանին հաջողվել է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է արտադրել բալիստիկ հրթիռ, որը թեւավոր չէ, եւ որի տեխնոլոգիան ինքնին բարդ է», -նրա խոսքը մեջբերում էգործակալությունը:

Գեներալի խոսքով՝ հրթիռներն ափից կարող են խոցել 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավերը: Սակայն գեներալը չի հայտնել հրթիռի անվանումը եւ դրա վերաբերյալ այլ մանրամասնություններ չի նշել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: