ԱՄՆ նախագահ Թրամփը անկեղծացել է, որ կցանկանար Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց ինչպես ասում են, «թարսի պես» այդ հիմար հետաքննությունները խանգարում են։

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կլինի լավ, այլ ոչ թե վատ, քանի որ երկու երկրները միջուկային տերություններ են։ Այս մասին Թրամփը հայտնել է FoxBusiness-ի հետ հարցազրույցում. «Ես կարող էի շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Այդ հիմար հետաքննությունները թույլ չեն տալիս մեզ հարաբերություններ հաստատել»։

Իսկ ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի հետ դավադրության վերաբերյալ մեղադրանքներին, Թրամփը հերթական անգամ դա որակել է «խարդախություն» և «վհուկների որս»։ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի միջամտության մասին ողջ պատմությունը հորինել են դեմոկրատները իրենց պարտությունն արդարացնելու համար։

                                                                                                                             Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ