Ազգերի լիգայի խմբային հանդիպումների շրջանակում երեկ կայացել է Ֆրանսիա-Գերմանիա գերդիմակայությունը, որտեղ տանտերերը տարել են կամային հաղթանակ: Ֆրանսիացիներից երկու գոլն էլ Անտուան Գրիզմանի ակտիվում է: Այս հաղթանակից հետո ֆրանսիացիները հավաքեցին 7 միավոր ու միանձնյա գլխավորում են խմբայինը: Ինչ վերաբերում է գերմանացիներին, սա Իոահիմ Լյովի սաների երրորդ պարտությունն էր, ու ամենայն հավանականությամբ այն չի ներվի այս փորձառու մարզչին, ում գլխավորությամբ Գերմանիաի ընտրանին աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնի կոչմանն էր արժանացել