ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը, ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից և ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու քարտեզը․ իր հրաժարականից հետո նախագահն ընդունելու է Կառավարության հրաժարականը, և Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չընտրելով՝ արձակելու է կառավարությունը, որից հետո հանրապետության նախագահի կողմից նշանակվելու են ընտրություններ