Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը կարծում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորված հայաստանյան խորհրդարանը ժամանակավոր կգործի՝ մինչև երկիրը դուրս գա ներկայիս զարգացումների հետևանքների փուլից՝ հաղթահարելով անցումայինը, վերականգնելով քաղաքական դաշտի կենսունակությունը, վերականգնելով տնտեսական վիճակը, ներդրումային դաշտը, տնտեսական միջավայրը, քանի որ անկայուն քաղաքական զարգացումները լավ հիմք չեն ներդրումների համար: «Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան», -ասել է Ուվե Հալբախը: