Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաեւ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:

Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական եւ շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Արձանագրված խնդիրները քննարկվել են զորամասերի հրամանատարների հետ, այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: Նախորդ այցերի ժամանակ արձանագրված եւ Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում։