ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասյօր, հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն արտակարգ ռեժիմո՞վ է աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ի պատասխան ասել է, որ ուժային կառույցները միշտ էլ «արտակարգ ռեժիմով» են աշխատում։ «Մենք մեր պարտականությունները կատարում ենք օրենքի շրջանակում, եւ կատարելու ենք շատ բարեխիղճ եւ շատ լավ», -նշել է Վանեցյանը։

Այն հարցին, թե հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ ԱԱԾ-ն տեսնո՞ւմ է, Վանեցյանը պատասխանել է. «Վտանգները միշտ կան, մենք միշտ այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որ ՀՀ տարածում բացառենք ցանկացած օրինախախտում»։

Նա հավաստիացրել է, որ իրենք տիրապետում են իրավիճակին, եւ թույլ չեն տա, որ որեւէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սպասվում է այսօր, հոկտեմբերի 16-ի երեկոյան: