Google-ի ամպային ձեռնարկությունների գլխավոր տնօրեն Դիանա Գրինը հրաժարվել է մասնակցել Սաուդյան Արաբիայում անցկացվող ներդրողների համաժողովին, հայտնում է Hill պարբերականը՝ վկայակոչելով Google-ի պաշտոնական ներկայացուցի հայտարարությունը: «Մենք կարող ենք հաստատել, որ Դիանա Գրինը չի մասնակցի «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին», -հայտարարել է Google-ի ներկայացուցիչը: Պարբերականը հայտնում է, որ ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել համաժովին մասնակցելուց Գրինի հրաժարվելու պատճառը:

«Ապագա ներդրումային նախաձեռնություն» երկրորդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 23-25-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում՝ գահաժառանգ արքայազնի նախագահությամբ, որը նաեւ ղեկավարում է տնտեսական հարցերով խորհուրդը եւ հանրային ներդրումային հիմնադրամը:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ կապված իրավիճակի ֆոնին մեծ թվով բիզնեսմեններ եւ լրատվամիջոցներ, որոնք ավելի վաղ նախատեսել էին համաժողովին մասնակցել, սկսել են հայտարարել, որ Էր Ռիադ չեն մեկնի: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ համաժողովին չեն մասնակցի աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ ամերիկյան JP Morgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը, Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարա Խոսրովշահին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռեւես չեն որոշել համաժողովի պատվիրակության կազմը, դեռեւս որոշում չի ընդունվել նաեւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի այնտեղ մեկնելու մասին: Մասնակցությունից հրաժարվել են նաեւ ամերիկյան CNN եւ CNBC հեռուստաալիքները, «Բլումբերգ» գործակալությունը եւ Financial Times պարբերականը: