«Այսօր կարևոր օր է․ՀՀ-ն թևակոխում է նոր պատմական շրջափուլ, որի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», -քիչ առաջ ավարտված Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչին կհետևի խորհրդարանի արձակումն օրենքի ուժով, իսկ դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին դեռ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր FRANCE 24-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին կամ 10-ին։