Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին ու կարծիք հայտնել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չի կարող ստանալ ձայների 81%-ը: «Առաջիկա ընտրություններում, բնականաբար, առաջատար դիրքեր կունենա իշխող կուսակցությունը, բացարձակ առաջատար, դա ցույց տվեցին ավագանու ընտրությունները, թեև դրան ընդդիմությունը չէր մասնակցել: Իմ համոզմամբ, ավագանու ընտրությունների պատկերը չի լինի, քանի որ ԱԺ ընտրություններում որևէ ուժ չի կարող ստանալ ձայների 81%-ը: Այսինքն` պատկերն էապես տարբեր կլինի, բայց իշխող կուսակցության առաջնորդությամբ: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ընդդիմությունը լուրջ ձայներ կստանա մայիսյան իրադարձություններից հետո, թեև առաջիկա ընտրություններին, իմ կարծիքով, ավելի բազմազան ուժեր կմասնակցեն, քան ավագանու ընտրություններին: Ըստ իս, երեք կուսակցություն կհայտնվի խորհրդարանում», -նշել է քաղաքագետը: