ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում երեկ կայացել է Իսպանիա-Անգլիա գերդիմակայությունը: Առաջին խաղակեսում հյուրերին հաջողվել է երեք անգամ տանտերերին բռնացնել հակագրոհներով ու խոցել Դե Խեայի դարպասը: Սրանք կատարյալ սառը ցնցուղ են եղել «կարմիր ֆուրիաների» ընտրանու համար: Երկրորդ խաղակեսում Լուիս Էնրիկեն փոխարինողների միջոցով անցել է խաղի ակտիվ վերադասավորության: Ձեռնարկած քայլը չի ուշացրել իրեն: 58-րդ րոպեին Ալկասերը կրճատել է հաշվի տարբերությունը: Րոպեներ անց մրցավարն անգլիացիների դարպասին չի նշանակել ակնհայտ 11-մետրանոցը: Խաղը ձեռք է բերել նյարդային, կոպիտ բնույթ: Անընդհատ դադարները մրցավարին հարկադրել են ութ րոպե հավելել խաղին հատկացված ժամանակը: 90+8 րոպեին Սերխիո Ռամոսը գնդակների տարբերությունը հասցրել է նվազագույնի, սակայն ավելին իսպանացիներին չի հաջողվել անել: Ֆուտբոլասերին հզոր լիցք տված մրցակցությունն ավարտվել է անգլիացիների հաղթանակով, 3:2 հաշվով: