Թենիսիստուհի Սերենա Ուլյամսը խոստովանել է, որ իրեն պատվավոր հայ է համարում:

«Իմ ամուսինը հայ է, ես շատ բաներ եմ սովորում հայերի մասին: Ինձ պատվավոր հայ եմ համարում: Շատ է դուր գալիս, թե ինչքան հպարտ են հայերը: Պլանավորում եմ այս կամ հաջորդ տարի անպայման այցելել Հայաստան, կարծում եմ շատ զվարճալի կլինի»,-ասել է թենիսիստուհին:

Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են 2017 թվականին, իսկ նրանց դուստրը՝ Օլիմպիան, ծնվել էր ավելի վաղ՝ 2017-ի սեպտեմբերի 1-ին: