Restart Times-ը իր facebook-յան էջում գրում է. «ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները, բացելով ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, այնտեղից գտել են ՀՀԿ֊ի անդամատոմսեր։ ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։ Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։ 
Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։
Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ»։

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: