Երեւանի նորընտիր քաղքապետ Հայկ Մարությանն իր աշխատանքային գործունեությունը թերևս սկսել է ճիշտ տեղից. այցելել է Նուբարաշենի աղբավայր՝ անձամբ տեսնելու և ստուգելու կատարվող աշխատանքները։ Հույս ունենանք, որ քաղաքը շուտով կստանա իր երբեմնի մաքուր ու գեղեցիկ տեսքը։

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ ամեն կիրակի և հետեւում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաեւ աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի էր ունենում», -ասել է Հայկ Մարությանը։

Նա վստահեցրել է նաև, որ ամեն շաբաթ գալու է՝ տեսնելու, թե այդ աշխատանքներն ինչպես են կատարվում։ Մարությանը հանձնարարել է, որ բացի ամենշաբաթյա ստուգումից լինեն պարբերական ստուգումներ, որպեսզի աշխատանքները կատարվեն պատշաճ որակով և հիմոնվին։