Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: