Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնն, այսօր առավոտյան առաջին տիկինների հետ այցելել է երևանյան թանգարաններ: Դրանցից վերադառնալիս նա լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով: «Շնորհակալ եմ Հայաստանին այս արտասովոր հյուրընկալության համար։ Մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ցանկանում հեռանալ։ Միշտ կհիշենք այս արտասովոր ուղեւորությունը», -ասել է տիկին Մակրոնը։