Այսօր վաղ առավոտից Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերսկսվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը մեկնարկել էր երեկ՝ հոկտեմբերի 11-ին: Այսօր գործող գլխավոր քարտուղարը հանդես կգա զեկույցով, կընդունվեն հայտարարություններ ու բանաձևեր, կորոշվեն նաև հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները։

Գագաթնաժողովի այսօրվա կարևորագույն անելիքը Ֆրանկոֆոնիայի հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրությունն է։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը կընտրվի լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ։ Նշենք, որ այդ պաշտոնի համար առաջադրվել են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանի և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունները։