Թուրքիայի իշխանությունները հայկական համայնքին են վերադարձրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը։ Այս մասին ստամբուլահայ «Հայթերթ» պարբերականն է հայտնել է «Արմենպրեսին»: Ստամբուլի Բեյօղլու շրջանի հայկական «Երեք խորան» եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պողոս Թանաջըօղլուն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պետությունն արդեն իրենց է հանձնել հողատարածքի վկայականը։ Հողատարածքը նախկինում առգրավվել էր պետության կողմից։ Երկարատև դատական գործընթացներից հետո կրկին վերադարձվել է հայկական համայքնին։