Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը շահել է իր առաջին մրցանակն ու այն էլ՝ ոսկե: 77 կգ քաշային Կարեն Մարգարյանն իր հաջող մրցակցության հիմքը դեռևս առաջին վարժությունում է դրել՝ մեկ կիլոգրամով առաջ անցնելով մոտակա հետապնդողից՝ 141 կիլոգրամ: Հրում վարժությունում նա և ուզբեկ Մուխամադկոդիր Տոշտեմիրովը ցույց են տվել նույն՝ 168 կգ արդյունքը, ինչը մեր պատանյակին թույլ է տվել երկամարտում գրանցել 309 կգ արդյունք ու դառնալ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն: