Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների կոնֆերանսին վարչապետի ֆրանսերենով ելույթն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հայերի, այլև հենց ֆրանսիացիների վրա: «Ես տեսա, թե ինչպիսի հաճույքով էր խոսում այդ լեզվով, և խոստովանում եմ, որ դա շատ դրական ալիք ստեղծեց բոլոր ֆրանսախոսների համար, որոնք ներկա էին այդտեղ: Ես զգում եմ, որ հայերը գիտակցում են, որ ֆրանսերենը նաև լեզու է ինքնաարտահայտվելու և աշխարհի հետ գործակցելու համար», -ի մասնավորի նկատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ժանը շեշտել է՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ: Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ուզում է իր առաջնորդությունը վարել Ֆրանկոֆոնիայի հսկա կառույցում. «Հայաստանն իրական կամք է դրսևորել Ֆրանկոֆոնիային անդամակցելու համար: Կազմակերպությունը միավորում է պետություններ և կառավարություններ հինգ աշխարհամասերում: Դուք միացաք ժողովուրդների Ֆրանկոֆոնիային, լուծումների Ֆրանկոֆոնիային: Մենք ունենք լայնածավալ ռազմավարություն՝ տնտեսության և թվային զարգացման հետ կապված»։

                                                                                                   Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ