Հոկտեմբերի 13-ին, Երևանում, տեղի կունենա Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի հոգեհանգիստը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ հոգեհանգստի վայրում, հոգեհանգստյան ծես, որից հետո թաղման թափորը կշարժվի դեպի Եռաբլուր։ Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Միայնակ Գայլն առողջական խնդիրներ ուներ, որոնք վատթարացել են 2016թ․ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո բանտում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուքասզյանը․ «47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 «քաջարի» ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին հայրենասիրության խորհրդանիշ և վեհանձնության օրինակ «Միայնակ գայլին»»: