Սերժը դեռ խոսում է, Շարմազանովն ու այլք դեռևս լսում են

«Նա (այսինքն Սերժ Ազատի Սարգսյանը՝) խոսում է գործադիր մարմնի նիստերում»:
Բաղդասարյան Վահրամ,  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

 

Նա խոսում է լոկ նիստերում: Նրան լսում են, թե չեն լսում, էական չէ: Նա խառնում է խաղաքարտերը, փորձում է վերստին ջրից չոր դուրս գալ: Նա (իմա՝ Սերժ Ազատի Սարգսյանը, ծածկագիրը՝ «Նարիմանով») ի զորու չեղավ կործանել երկիրը, այժմ փորձում է թլպատել կուսակցիներին: Տեղեկացնեմ գերթլպատված Էդուարդ Շ.-ին, Աշոտյանին Ա.-ին, Բոզիկյան-Եսայան Մարգոյին, Նաղդալյան Հերմինեին, Աճեմյան Կարինեին, նմանապես մյուս բոլորին, որ իրենց պատմության փուռը տվող նախկին կուռքն ադրբեջանական ԿԳԲ-ում հանրահայտ էր որպես խափանարար ծրագրերի իրագործող, որ նրա երակներում հոսում է մոնղոլա-բյուզանդական արյուն, որ նա, ի վերջո, գերագույն մի խնդիր ուներ լուծելու՝ ամայացնել Հայաստանը, հայազրկել երկիրը, հանձնել Արցախը և Ռիտայի հետ թևանցուկ ճեմել «Համաշխարհային կառավարության» օֆշորային զբոսայգիներում:

Շարմազանով Է. և մնացյալք, այս ամենը գիտակցո՞ւմ եք, թե որոշել եք այդպես էլ շարունակել թպրտալ սերժապաշտության սարդոստայնում:

Նուբարաշենի հոգեկան առողջության վերականգնման կենտրոն մեկնելուց առաջ պարզաբանեք, պաղատում եմ…