Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում երեկ եղել են մի շարք ուշագրավ հանդիպումներ: Պորտուգալացիներն արտագնայում 3:2 հաշվով շահել են լեհերի հետ մարտը, Ռումինիան խաղավարտին տանտերերին՝ լիտվացիներին, թույլ է տվել հավասարեցնել հաշիվը, սակայն հավելյալ ժամանակում խփել է հաղթական գնդակը՝ 2:1, Կոսովոն ավելի ուժեղ է գտնվել Մալթայից՝ 3:1:

Խաղարկության այսօրվա մրցակցությունն, ի դեմս Բելգիա-Շվեյցարիա, Խորվաթիա-Անգլիա առճակատումների, ֆուտբոլասերին կպարգևի երկու հզոր դիմակայություն:

Ընկերական հանդիպումներից հիշատակենք Ուելսում իսպանացիների հանդիպումն այդ երկրի ազգայինի հետ: Ալկասերի դուբլի, Ռամոսի ու Բարտրայի գոլերի շնորհիվ իսպանացիները հաղթել են 4:1 հաշվով: