Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանական կողմը մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա դիպուկահար զենքերից: «Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից եւ կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ», -ասված է նրա գրառման մեջ: Նա նաեւ տեղադրել է դիպուկահարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։

Հիշեցնենք, շաբաթներ առաջ Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են, որ երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտան կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ: