«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Lավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Թուրքիա։

Այսրկովկասյան երկրները ցանկում տեղաբաշխված են հետևյալ հաջորդականությամբ՝ Ադրբեջան՝ 34-րդ, Հայաստանը՝ 55-րդ, Վրաստանը՝ 57-րդ: Թերևս հիշատակենք և հարևան Իրանի 15-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Firepower»-ի կողմից ռազմաօդային ուժերի հզորության վերաբերյալ կազմված աղյուսակում Թուրքիան զբաղեցրել էր 10-րդ, Ադրբեջանը՝ 62-րդ, Հայաստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականները: