ԱՄՆ-ն ամեն ձև փորձում է «փակել» Իրանի բոլոր ճանապարհները։ Եվ փաստորեն ԱՄՆ-Իրան գերլարված հարաբերությունների առանցքում տուժողներից մեկը լինելու է Սիրիան։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վստահեցմամբ՝ Սիրիան վերակառուցման համար ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում կգտնվեն Իրանի աջակցությունը վայելող միավորումները։ Նրա խոսքով՝ երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա։ Ավելի վաղ եվրոպական և ամերիկյան իշխանությունները բազմիցս ասել են այն մասին, որ կսկսեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի վերականգնման համար այն բանից հետո, երբ երկիրն ավարտի քաղաքական անցումը։

                                                                                                                Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ