Հայ-ֆրանսիական հարաբերությունները կարծես թե հասել են «ամենապիկին»։ Մեծանուն հայ Շառլ Ազնավուրի մահը դարձավ երկու երկրների համատեղ ցավն ու կորուստը։ Իսկ այս օրերին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերը թերևս ավելի են ամրապնդում այդ հարաբերությունները։ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է ժամանել տիկնոջ՝ Բրիջիթ Մարի-Կլոդ Մակրոնի հետ։ 24News-ի հետ հարցազրույցում էլ Մակրոնը կրկին անդրադարձել է հայ ժողովրդին՝ շեշտելով, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են:

«Շատ ուրախ եմ այսօր Հայաստան ժամանելու, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը: Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթնաժողով է, և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»: