Հանցագործության դեմ պայքարի Անգլիայի ազգային գործակալությունն (NCA) օտարերկրյա քաղաքացուց առաջին անգամ պահանջել է ցուցանել ունեցվածքի աղբյուրը: Խոսքը գնում է Ադրբեջանի միջազգային բանկի գլխավորի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին, ով շքեղ կյանքով է ապրել ու միան Harrods հանրախանութից կատարել շուրջ 16 միլիոն ֆունտ ստեռլինգի գնում՝ չհաշված 20 միլիոն ֆունտը գերազանցող գումարով ձեռք բերված անշարժ գույք: Հաջիևայի անունը հասարակությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ զանգվածային լրատվամիջոցների համար լրացել է տեղեկատվության չտարածման վերաբերյալ դատարանի սահմանած ժամկետը: Հետաքրքիր է՝ ի՞նչ թվեր մեջտեղ կգան, երբ հրապարակվեն մերոնց կատարած գնումները, քանզի պակաս չտես գյոռմամիշներ չեն մեր միանգամից զարգացածները: