Բելգիայի ոստիկանությունը արշավ է սկսել երկրում պայմանավորված ֆուտբոլային խաղերի, կոռուպցիայի ու փող լվանալու դեմ հայտնում է Goal.com-ը: Ձերբակալվել են ֆուտբոլային հայտնի գործակալներ, ակումբների ներկայացուցիչներ ու մրցավարներ: Նրանց թվում է նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակից «Բրյուգեի» գլխավոր մարզիչ Իվան Լեկոն, որին արդեն հարցաքննել են: Խուզարկություն է անցկացվել Բելգիայի առաջնության 10 ակումբներում, այդ թվում՝ «Անդերլեխտում», «Բրյուգեում», «Գենտում», «Գենկում» ու «Լոկերենում»: Օրինապահ մարմինները փաստեր ունեն պայմանավորված խաղերի, կոռուպցիայի ու փող լվանալու առնչությամբ: