«Մանչեսթեր Յունայթեդի» վեց ֆուտբոլիստ անգլիական ակումբից կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, գրում է Daily Mail-ը: Եթե պորտուգալացի մասնագետը մնա իր պաշտոնում, ապա թիմից կարող են հեռանալ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, պաշտպաններ Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան ու Լյուկ Շոուն, ֆրանսիացի կիսապաշտպաններ Պոլ Պոգբան ու Անտոնի Մարսիալը:
Հիշեցնենք, որ 55-ամյա մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը:

Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պայմանագրի վաղաժամ, միակողմանի խզման դեպքում մանչեսթրյան ակումբը պորտուգալացի մասնագետին պետք է վճարի 26 միլիոն եվրո: