Հոկտեմբերի 8-ից 10-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում և նախարարության ենթակայության Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, Սամբոյի և ձյուդոյի, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցներում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում, որի նպատակն է նախարարության և ենթակա կազմակերպությունների կողմից քաղպաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշումը, ինչպես նաև առկա թերությունների և վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Գնահատման արդյունքների հիման վրա կազմված փաստաթղթում վերլուծվելու է քաղպաշտպանության վիճակը, նրա համապատասխանությունը ժամանակակից պահանջներին, պատրաստվելու են եզրակացություններ և ներկայացվելու են առաջարկություններ քաղպաշտպանության հետագա կատարելագործման համար: