Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր բավարարեց Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունն ու փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանի դեպոզիտ հաշվին մեկ մլն դրամ վճարելուց հետո Մանուկյանն ազատ կարձակվի։

Նշենք՝ հոկտեմբեր 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։