Հայաստանի ֆուտբոլի նորընտիր ֆեդերացիան կոչ է անում ֆուտբոլասերներին ձեռք բերել Հայաստանի հավաքականի այս տարվա տնային վերջին հանդիպումների տոմսերը՝ առաջարկելով աննախադեպ ցածր գներ: Տոմսերի գները սկսվում են հազար դրամից ու սկզբունքային ոչ մի աղերս չունեն ռուբենհայրապետյանական կամայական գնագոյացման հետ: Ֆեդերացիան չի տեսնում մարզադաշտը սոսկական լցնելու անհրաժեշտությունը, այլ, ի դեմս ֆուտբոլասերի, տեսնում է նրա աջակցության կարիքը, ու մենք պարտավորենք ապահովել մեր տղաների ամուր թիկունքը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային հանդիպումների շրջանակում մերոնք մրցելու են Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) հավաքականների հետ: