Մյունխենի «Բավարիան» այլևս համբերելու տեղ չունի, ինտենսիվ փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ Նիկո Կովաչին, ում հետ պայամանագիր էր կնքել այս մրցաշջանի նախաշեմին, ընդ որում միանգամից երեք տարով: Գերմանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիացիներ Լորան Բլանի, Զինեդին Զիդանի եւ Արսեն Վենգերի թեկնածությունները, հաղորդում է Bild-ը:

Բոլոր մրցաշարերում «Բավարիայի» առանց հաղթանակների շարքը հասել է չորս հանդիպման: Բունդեսլիգայում թիմը վեցերորդ տեղում է՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով չորս միավոր: Գործերը համեմատաբար ոչինչ են Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ երկու տուրից հետո 4 միավորով երկրորդ տեղում է E խմբում: