«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը կասկածվում են մոսկովյան ռեստորաններից մեկում երկու բարձրաստիճան պետական պաշտոնյաների ծեծելու մեջ: Ոստիկանությունն արդեն իսկ հարուցել է քրեական գործ, սակայն առայժմ պաշտոնապես չի հրապարակում միջադեպի մեղավորների անունները, իսկ ահա ‹‹Զենիթ›› ֆուտբոլային ակումբն արդեն իսկ հաստատել է կռվին Կոկորինի մասնակցությունը:
Ամենախոշոր պատիժը, որ կարող են ստանալ միջադեպը նախաձեռնածները, մինչև երկու տարի ազատազրկումն է: Ի միջի այլոց դատարանը կարող է բավարարվել նաև ուղղիչ աշխատանքների պարտադրելով:

Ռուսաստանի ֆուտբոլի միությունից շտապել են հայտնել, որ այս ֆուտբոլիստները հավաքականի խաղացողներ չեն և ակներևաբար երբեք էլ այդպիսին չեն լինի: Ինչ վերաբերում է նրանց ակումբների տերերին, պիտի որ լրջագույն հետևություններ անեն: Այսպիսին է ՌՖՄ-ի պաշտոնական կարծիքը: