Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը Ուկրաինայի եւ Լեհաստանի դեմ խաղերից առաջ զրկվել է 3 խաղացողներից, հաղորդում է Football Italia-ն։ Վնասվածքների պատճառով ազգային թիմի ճամբարը լքել են պաշտպաններ Դանիլո Դ՛Ամբրոզիոն («Ինտեր») եւ Ալեսիո Ռոմանիոլին («Միլան»), կիսապաշտպան Պատրիկ Կուտրոնեն («Միլան»)։ Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել պաշտպաններ Կրիստիանո Պիչինին («Վալենսիա») ու Լորենցո Տոնելին («Սամպդորիա»)։ Հոկտեմբերի 10-ին իտալացիներն ընկերական խաղ են անցկացնելու Ուկրաինայի հավաքականի հետ, իսկ չորս օր անց Ազգերի լիգայում մրցելու են լեհերի հետ։