Սվետլանա Հակոբյանն իր facebook-յան  էջում գրում է. «Սիրելիներս…
Հեռավոր այն տարիներին երբ ես 4 դասարանում էի, հանկարծ ձեռքս ընկավ Խաչիկ Դաշտենցի <<Խոդեդան>> վիպասքը: Կարդացի այն մի շնչով, և այդ ընթերցումից հետո ձևավորվեց ազգային աշխարհայացքս: Շատերի պես երազել եմ անկախ Հայաստանի ծննդին ականատես լինել և ապրել այնտեղ: Երազանքս իրականացել է: Նախորդ տարիների ընթացքում Երրորդ հանրապետությունը զարգանում էր բարդ և հաճախ էլ վտանգավոր վայրիվերումներով: Սակայն ազգային աշխարհայացքս իմ ուղեկիցն էր այս անկախական և` հերոսական, և` օրհասական տարիներին: Եվ հենց աշխարհայացքիս ուղեկցությամբ հասցրել եմ բավականին երկրաշինական ծրագրեր իրականացնել: Ես, որպես ՏԱՐԱԶ.ԷյԷմ ընկերության տնօրեն: Նաև բազմաթիվ հրապարակումներով հանդես եմ եկել տարբեր լրատվամիջոցներով, որոնք անփոփված են <<Ուրվագիծ և Ճանապար>> երկհատորյակում: Ամենուր արտահայտել եմ տագնապներս երկրի սպառնացող վտանգենրի շուրջ, կանխատեսելով դրանց սկիզբն ու ենթադրյալ ճանապարհը և <<եթե>>-ներին տալով իրատեսական պատասխաներ:
Ներկա օրերի զարթոնքն ու վեհությունը, որը հրաշալի նշանաբանի` <<Սիրո և համերաշխության>> հեղափոխության ներքո է կյանքի կոչվել, կարծես հայտնվել է տեղապտույտում: Տեղապտույտ` որը ոչ այնքան տեսանելի , որքան թաքնված վտանգներ է պարունակում սակայն համոզված եմ, որ այն իր բնականոն հագուցալուծումն է ունենալու, քանզի մեր ազգային պայքարը օրհնված է ի վերուստ:
Անկախ հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրները մեծ հաջողությամբ ձախողվել են վերջին 20 տարիներին, այն էլ Արցախյան ազատամարտում տարած հաղթանակից հետո: Սա խոսում է այն մասին, որ հանրապետության իշխանություները այդպես էլ , գիտակցաբար թե ոչ, չկարողացան ամբողջ խորությամբ հասկանալ և գնահատել անկախ երկրի կառուցման մեծագույն պատիվն ու պատասխանատվությունը: Բնականաբար 2018 թվականի Ապրիլյան իրադարձություները պատմության նոր մարտահրավերն էր, և Հայաստանի Հանրապետությանը, և Հայաստանի բնակչությանը, և աշխարհասփյուռ հայությանը: Մենք վերցրինք մեզ նետված ձեռնոցը, և աշխարհում նախօրինակը չունեցող միասնականությամբ փորձեցինք Երրորդ հանրապետության կյանքը արմատապես բարեփոխելով ապրել իրապես ազատ և անկախ Հայրենիքում :
Սիրելիներս…
Այսօր <<Սիրո և Համերաշխության>> հեղափոխությունը հայտնվել է ճանփաբաժնում, երկրում երկիշխանություն է , և, չխուսափենք այս որակումից` ճգնաժամ է: Այսօր մեր առջև ծառացած գերագույն խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություներն են: Գործող գրեթե մենիշխանական խորհրադարանը ամբողջապես կորցրել է պատմական պահի սթափ գիտակցումը, և նրա հայտարագրերում ավելի ու ավելի են շեշտվում ռեվանշիստական տրամադրություները, որոնք, Աստված մի արասցե կարող են վերափոխվել գործունեության և չավազանց բարդ իրավիճակի հասցնել հանրապետության կայունությունը:
Այսօր, հավանաբար ինչ-ինչ մարտահրավերների միջև խուսանավելով հայության միասնական կամքով իշխանության եկած գործիչները հանուն երկրի խաղաղության և բարորության , այս բախտորոշ օրերում առայժմ վերջնագիր չեն ներկայացնում Հանրապետական կուսակցությանն ու վերջիներիս հետ դաշինք կազմած քաղաքական ուժերին: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե ի զորու չէ հասկանալ, որ իրենց պատմական հնարավորություն է ընձեռվել հեռանալ խաղաղությամբ : Որևէ մեկի մոտ ալյևս որևէ կասկած այսօր չկա, հակահեղափոխությունը չի հանձնել դիրքերը, և չի հաշտվել իր պարտության հետ: Այնպես որ, ներկա կառավարությունը և գործող վարչապետը պետք է վերջնագրի լեզվով խոսեն մենիշխանական խորհրդարանի հետ, քանզի նրանց հետ այսօր վերջնագրով է խոսում ողջ հայությունը:
Ներկա իշխանություներին քրիստոնեական սիրով հորդորում եմ` գիտակցեք հայ ժողովրդի և հայկական պետականության կյանքի արմատական վերափոխման պատմական փաստը, գիտակցեք, որ մեր օրերում ձեր բոլոր ծրագրերը ու անելիքները ոտն ի գլուխ դատապարված են ձախողման :
Ձեզ մայրաբար հորդորում եմ` վեր կանգնեք ամեն գնով իշխանությունը պահպանելու փակուղային նկրտումներից, նոր մեղքերի տակ մի մտեք, փորձեք լսել պատմության ահազանգը, փորձեք արժանանալ ժողովրդի վստահությանը և սիրուն… Անարյուն հեռացեք, սա է ձեր միակ անելիքը այսօր:
Ապաշխարհեք և ձեր ուժերի սահմաներում մասնակցեք Նոր Հայաստանի կառուցմանը:
Ի վերջո գիտակցեք, որ եթե անգամ ներկա վարչապետն ու կառավարությունը ձեր համառության պատճառով և հանուն երկրի անվտանգության իրենց ձեռքում չպահեն <<Սիրո և Համերաշխության>> հեղափոխության դրոշը, ապա միևնույնն է` հայ ժողովուրդը տեր է կանգնելու իր գերագույն իրավունքին` ապրել ազատ և անկախ ազգային պետությունում , որի անուն է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ :
Սիրելի ժողովրդական առաջնորդ Նիկոլ, հարգարժան վարչապետ Փաշինյան, Ձեր թիկունքում աշխարհասփյուռ հայությունն է, և կապանքներից ազատագրված Հայաստանի հպարտ և արժանապատիվ քաղաքացին:
Ինչպես որ առաջնորդեցիք մեզ ի զարթոնք, այնպես էլ տեր կանգնեք մեր համաերկրային և համազգային վերջնական հաղթանակին»։

Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: