Վերջին երկու խաղում բացառիկ գոլառատ մրցելույթներով աչքի ընկած Դորտմունդի «Բորուսիան» (հիշենք 7:0 հաշվով տնային հաղթանակը «Նյուրնբերգի» ու 2:4 հաշվով արտագնան «Բայերի» նկատմամբ) անդավաճան մնաց սկզբունքներին ու անցկացրեց հերթական գոլառատ հանդիպումը: Այս անգամ թույլ օղակն «Աուգսբուրգն» էր, որը տանտերերի չորսին պատասխանեց երեքով, ինչը խոսում է այն մասին, որ հյուրերն այնուամենայնիվ զոհի հոգեբանությամբ չէին մեկնել Դորտմունդ: Ինչևէ: Հաղթանակը «Բորուսիայի» համար ամրագրած պահեց բունդեսլիգայի առաջին հորիզոնականը:

«Նյուրնբերգի» նկատմամբ հաղթանակն անսասան պահեց և «Լեյպցիգի» դիրքերը: Այն 14 միավորով շարունակում է իրենով արած պահել աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Նույնքան միավոր է գրանցված և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» անվան դիմաց, որը մատուցեց բունդեսլիգայի ամենախոշոր անակնկալը՝ արտագնայում 3:0 հաշվով պարտության մատնելով «Բավարիային», որն իր համար անսովոր վեցերորդ տեղում է:

Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ մյունխենցիները նախորդ տուրում էլ էին պարտություն կրել: Ի միջի այլոց «Լեյպցիգի» ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պես 14-ական միավոր ունեն և «Վերդերն» ու «Հերտան»: