Անահիտ Բախշյանն իր Facebook-յան էջում գրում է․ «Ինչու է Աստված թույլ տալիս ողբերգություններ և սպանություններ Տեսել եք արդյոք սեպտեմբերի 11-ին նվիրված թոք-շոուն Բիլլի Գրեմի աղջկա մասնակցությամբ։

Հաղորդավար Ջեյն Քլեքսոնի հարցին, թե ինչպես Աստված կարող էր թույլ տալ, որ այդպիսի բան տեղի ունենար, Աննա Գրեմը տվեց շատ խորաթափանց պատասխան․«Ես հավատում եմ, որ Աստված, ինչպես և մենք, խորապես ողբում է այն ամենի համար, ինչ կատարվել է։ Բայց չէ, որ մենք տարիներ շարունակ դուրս էինք հանում նրան մեր դպրոցներից, կառավարությունից և մեր կյանքից։ Եվ կարծում եմ, որ Աստված, լինելով ջենթլմեն, պարզապես նահանջեց։

Կարող ենք արդյոք մենք սպասել Աստծո օրհնությունը և պաշտպանությունը, եթե միևնույն ժամանակ պահանջում ենք, որ նա թողնի մեզ։

Եկեք հիշենք․Իմ կարծիքով ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մեդլին Մյուրրեյ Օխարան (նա սպանվել է, և վերջերս են գտել նրա մարմինը) հայտարարեց, որ դպրոցներում աղոթքը տեղ չունի։ Մենք ասացինք՝ լավ։ Հետո ինչ-որ մեկն ասաց, որ լավ կլինի, եթե դպրոցներում Աստվածաշունչ չընթերցվի։ Աստվածաշունչ, որում ասվում է․«Մի սպանիր, մի գողացիր և սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ»։ Եվ մենք ասացինք՝ լավ։ Հետո բժիշկ Բենջամին Սպոկը ասաց․«Չի կարելի կիրառել մարմնական պատիժ մեր երեխաների նկատմամբ, երբ նրանք իրենց վատ են պահում, որովհետև դրանով կվնասենք նրանց փոքր «ես»-երը, ինչպես նաև արժանապատվությունը։ (Բժիշկ Սպոկի որդին ինքնասպան է եղել)։ Եվ մենք ասացինք՝ նա մասնագետ է և գիտի ինչ է ասում։ Եվ այսպես՝ լավ։

Հետո ինչ-որ մեկն ասաց, որ ուսուցիչները և տնօրենները իրավունք չունեն պատժելու մեր երեխաներին։ Եվ դպրոցների վարչակազմը խստագույնս արգելեց ուսուցիչներին անգամ դիպչել կարգազանց աշակերտներին, որովհետև իրենց հարկավոր չէ վատ գովազդ, և առավել ևս նրանք չեն ցանկանում կանգնել դատարանի առջև։ (Մեծ տարբերություն կա պատժելու և դիպչելու, ճիպոտահարելու, նսեմացնելու և ծեծելու միջև)։

Հետո ինչ-որ մեկն ասաց․«Եկեք թույլ տանք մեր դուստրերին աբորտ անել, եթե նրանք դա են ուզում։ Նրանք նույնիսկ ստիպված չեն լինի այդ մասին հայտնել իրենց ծնողներին»։ Մենք ասացինք՝ լավ։

Հետո ինչ-որ դպրոցի խորհրդի իմաստուն անդամ ասաց․«Տղաները մնում են տղաներ և միշտ զբաղվելու են դրանով։ Եկեք նրանց տանք այնքան պահպանակներ, որքան որ անհրաժեշտ է զվարճանալու համար։ Եվ մենք ստիպված չենք լինի ասել նրանց ծնողներին, որ դրանք նրանք ստացել են դպրոցում»։ Մենք ասացինք՝ լավ։

Հետո մեր իսկ կողմից ընտրված գերագույն իշխանություններից մեկը ասաց, որ կարևոր չէ՝ ինչպիսին ենք մենք անձնական կյանքում, եթե լավ ենք անում մեր

գործը։ Եվ համաձայնելով այդ մտքի հետ՝ մենք ասացինք, որ կարևոր չէ, թե ով (ներառյալ նախագահը) ինչով է զբաղվում անձնական կյանքում, եթե լավ է աշխատում, և տնտեսությունն էլ կարգին է։

Հետո ինչ-որ մեկն ասաց․«Եկեք տպագրենք ամսագրեր մերկ կանանց պատկերներով և անվանենք դա կանացի մարմնի գեղեցկության առողջ և բարձր գնահատում»։ Եվ մենք ասացինք՝ լավ։

Հետո զվարճանքների իդուստրիան ասաց․«Եկեք թողարկենք ֆիլմեր, հաղորդումներ, որոնք քարոզում են բռնություն, աստվածանարգություն և արգելված սեքս։ Եկեք ձայնագրենք երաժշտություն, որը խրախուսում է թմրանյութերի օգտագործում, բռնաբարություն, սպանություն և սատանայություն»։ Մենք ասացինք․«Սա ընդամենը զվարճանք է և ոչ մի նեգատիվ ազդեցություն չի կարող ունենալ, ոչ ոք այն լուրջ չի ընդունում, այնպես որ շարունակեք նույն ոճով»։

Եվ հիմա մենք հարցնում ենք ինքներս մեզ, ինչու մեր երեխաները, ինչու մեր երեխաները խիղճ չունեն, ինչու նրանք չեն կարողանում տարբերակել վատը լավից։ Նրանք առանց երկմտելու սպանում են անծանոթներին, դասընկերներին և իրենք իրենց։

Միգուցե, եթե մենք լրջորեն և երկար մտածենք, ապա կկարողանանք այդ ամենից գլուխ հանել։ Ես կարծում եմ, որ այստեղ գործում է «ինչ ցանես, այն էլ կհնձես» տարբերակը։

Մի երիտասարդ գրել էր․«Սիրելի Աստված, ինչու դու չփրկեցիր այն աղջկան, որը սպանվեց իր իսկ դասարանում։ Անկեղծորեն քո անհանգստացած ուսանող»։ Ահա պատասխանը․«Սիրելի անհանգստացած ուսանող, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոցներ։ Անկեղծորեն քո Աստված»։

Ծիծաղելի է, թե ինչպիսի հեշտությամբ են մարդիկ ազատվում Աստծուց և հետո զարմանում, թե ինչպես է աշխարհը վերածվում դժոխքի։

Ծիծաղելի է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ գրված է թերթերում և կասկածի տակ ենք դնում այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը։

Ծիծաղելի է, երբ բոլորը ցանկանում են ընկնել դրախտ այն դեպքում, երբ չեն հավատում, չեն մտածում, չեն խոսում և չեն անում ոչինչ այն ամենից, ինչ քարոզում է Աստվածաշունչը։

Ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկը ասում է․«Ես հավատում եմ Աստծուն», և միաժամանակ հետևում է սատանային, որը ի միջիայլոց ևս «հավատում է» Աստծուն։

Ծիծաղելի է, երբ մենք այդքան հեշտությամբ դատում ենք ուրիշներին և այդքան դժվարությամբ ընդունում քննադատություններ նրանց կողմից։

Ծիծաղելի է, երբ հիմար կատակները այդքան արագ տարածվում են, բայց մարդիկ երկար մտածում են, թե արդյոք արժե կիսվել ընկերների հետ ստատուսով, որում հիշատակվում է Աստծո անունը։

Ծիծաղելի է, երբ անպարկեշտությունը, գռեհիկությունը և վավաշոտությունը գտնվում է ինտերնետում, իսկ դպրոցներում և աշխատավայրերում Աստծո վերաբերյալ քննարկումն անհնար է։

Ծիծաղելի է մարդկանց համար և անսահման տխուր՝ Աստծո»․․․

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: