ՀՀ նախագահ Սարգսյան Արմենն այսօր ստանձնել է ներհայաստանյան բարմենի դերը և զօր-գիշեր կոկտեյլ է պատրաստում: Երկնագույն բաժակի մեջ նա լցնում է թունավոր հեղուկ և նույնքան կասկածելի ծագման խյուս, հունցում է այն և պիոներական շողափայլ ժպիտը դեմքին, ակնոցապիկներով քողարկված խարդավադավ աչքերով ու գեհենական ժպիտով մատուցում երկրին: Եվ արդեն իսկ հարց է ծագում, ժամանակը չէ՞, որ ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության տրամաբանությանը տուրք տալով, այսինքն՝ շրջափակելով նախագահական նստավայրը (հիշեցում՝ հասցե՝ ՀՀ, Երևան, Մաշտոցի պողոտա թիվ 47), պահանջենք Անգլիո կողմերը նրա բնակության վերահաստատումը:

***
ՀՀ նախագահի պատվավոր գահաթոռն զբաղեցնող սուբյեկտը սույն սեփական գահակալությունը թվացյալ արվեստասիրության քողի տակ արժևորեց սեռամոլագարության համաշխարհային դրոշակակիր Էլթոն Ջոնի հյուրընկալությամբ: Հյուրընկալեց, պատվո ճաշ տվեց, քննարկեց լյառն Արարատը հայությանը վերադարձնելու գերզգայուն խնդիրը, ներկայացրեց սակարկության հիմնադրույթը՝ Լյառն Արարատը կվերադարձվի, եթե ՀՀ-ն օրենքի ուժով ամրագրի Ջոն Էլթոնի գաղափարական սեռակիցների, այն է՝ ԼԳԲՏ-ականների կյանքն ու անխաթար գործունեությունը հանրապետության բոլոր պետական հիմնարկներում ու մասնավոր ընկերություններում: Միով բանիվ՝ հանրապետության ողջ տարածքում:

***
Տվյալներն ավելի քան ստույգ են, որ Սարգսյան Արմենը պատրաստվում է Հայաստան հրավիրել հանրահռչակ Հենրի Քիսինջերին: Սույն Հենրին հանրահռչակ է տխրահռչակորեն, զի հակամարդկային և համամոլորակային դավի՝ ‹‹Համաշխարհային կառավարության›› նշանավոր անդամներից մեկն է: Հենրի Ք.-ն զառամյալ տարիքում է, լրացել է նրա 95-ամյակը, սակայն ոտքերը մի կերպ քարշ տվող սույն անձի ուղեղն աշխատում է առանց կանգառի:
ՀՀ-ում նա ուրիշ ի՞նչ պիտի անի, երբ նրա և ‹‹Համաշխարհային կառավարության›› այլ մունետիկների ջանքերով են հիմնահատակ տրոհվել մեր երկրի տնտեսությունը, գալիք սերունդները դատապարտվել վարկային պարտքի տակ ճկվելու պարտադրանքին, հանրապետությունը վարակվել աղանդավորական համաճարակով և այլն, և այսպես շարունակ:

Հենրի Ք.-ի ուշիմ սաներն էին երկիրն ավազակապետականացրած և գաղութացրած ՀՀ նախկին 3 նախագահները, իսկ չորրորդ նախագահը, կասկած չկա, ‹‹Համաշխարհային կառավարության›› ակնհայտ դրածոն է: Հենրի Ք.-ից հետո բացառված չէ, որ ՀՀ չորրորդը տեսանելի հեռանկարում ՀՀ հրավիրի համաշխարհային աղանդավորական կառույցների պարագլուխներին, կազմակերպի սատանայապաշտների տարածաշրջանային համաժողով և օրն ի բուն գերթեթևսոլիկ միջոցառումներ անցկացնի ամենուր:

Անկասկած է, որ Հայոց չորրորդը մոռացության չի տվել ու չի կարող տալ սեփական փիարի օգտաշահ աշխատանքը: Երեխաների հետ պաղպաղակ ուտելուց ու մանկական խաղերին մասնակցելուց զատ նրա գործունեության թիրախային գոտում կհայտնվեն տարիքային մյուս խմբերի ներկայացուցիչները: Ինֆորմացիա կա, որ նա կարող է սահմանամերձ գյուղերում մասնակցել կով կթելու, աթար չորացնելու և, ինչու չէ, նորահարսի օժիտը պատրաստելու հոգեշահ գործընթացներին: Անշուշտ կով կթելիս, աթար չորացնելիս և օժիտը պատրաստելիս Ա. Ս.-ն հընթացս կքարոզի ԼԳԲՏ-ականություն և աղանդավորություն:

***
Միով բանիվ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ակնհայտ դավեր է նյութում, ականներ է տեղադրում երկրի հիմքերում: Սակրավորի սույն գործնեությունը նա նյութում է՝ դյութելով, ուղեկցելով շամանիզմի տարրերով, մոլորեցնելով ու խոտորելով և ձեռնարկներն այս ակնհայտորեն գերազանցում են ՀՀ սահմանադրությամբ շնորհված հրավառությունների սահմանները: Այսպիսով թերևս ճիշտ ժամանակն է շրջափակել ՀՀ նախագահի նստավայրը և Ա. Ս.-ին հայտարարել Persona non գrata՝ պահանջելով երկրին վերադարձնել այնքան թեթևամտորեն նրան տրված ‹‹դիպլոմատիկ պասպողտը››:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ