Անգլիայի առաջնության ութերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահներից «Նյուքասլին», որն առաջին 10 րոպեում խփած երկու գոլի հաշվին հաշվի մեջ առաջ էր անցել նույնքան գնդակի առավելությամբ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի թիմը թմբիրից կարողացավ արթնանալ լոկ երկրորդ խաղակեսում: Նախ վերականգնվեց հաշվի հավասարությունը, իսկ խաղավարտին Ալեքսիս Սանչեսը կարողացավ հեղինակել հաղթական գոլը: «Յունայթեդը» տարավ ընթացիկ մրցաշրջանի իր ընդամենը չորրորդ հաղթանակը ու ոչինչ պատահական չէ այն բանում, որ թիմն առաջին տասնյակը եզրափակողների թվում է: