Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ: Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը չորրորդ անընդմեջ խաղում գոլ չխփեց: Ավելին, ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով «արքայականը» պարտվեց: Այս հաղթանակն «Ալավեսին» 14 միավորով ժամանակավորապես տեղ ապահովեց երրորդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունեն մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնն» ու «Ռեալը», որն արդեն խաղացել է ութերորդ տուրի հանդիպումը: Սակայն լա լիգայի մրցաշարային աղյուսակը չի կարող այսպիսին էլ մնալ, քանզի այսօր առնվազն երեք թիմ կարող է հավաքել այդ տասնչորսից ավելի միավոր: