Աշխարհահռչակ հայորդի Շառլ Ազնավուրի հոգեհանգստին ցավի հետ մեկտեղ շուրջն իշխում էր և անհուն հպարտության զգացումը՝ մեծ հայի ապրած մեծ կյանքի առթիվ։ Ազնավուրը նորից, ցավոք, այս անգամ արդեն վերջին անգամ, միմյանց հյուսեց հայ-ֆրանսիական անանց արժեքներն, անգամ աշխարհին հրաժեշտ տալիս ի լուր աշխարհի մարդասիրական կտակն իր հնչեցրեց, որն առնչվում էր թե՛ փախստականների հյուրընկալմանը, թե՛ ինտեգրման միջավայրի ստեղծմանը, թե՛ նաև Ցեղասպանության ժխտման դատապարտմանն ու առհասարակ մարդու իրավունքները հարգելու իր կուռ սկզբունքներին։

Հատկանշական է, որ Ազնավուրի հոգեհանգստին Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը միասին մուտք գործեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը: Մակրոնի հուզառատ խոսքն ու Փաշինյանի հայերեն ելույթը նույնպես երկու երկրների ժողովուրդներին իրար մերձեցնող վշտի մի-մի առհավատչյա էին ։ Աճյունին իջած Ֆրանսիայի դրոշի կողքին հանգչում էր նաև հայո՛ց Եռագույնով ծաղկեպսակը։

Ազնավուր կորցրած երկու ժողովրդին պարուրած վիշտը դեռ էլի կառկայծի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովին, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կայցելի Հայաստան։

                                                                                               Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ