Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել է Ֆրանսիայի առաջնության առաջատարներից «Մոնակո» ֆուտբոլային ակումբը, որը հրապարակել է Հայաստանի ազգային հերոսի արխիվային լուսանկարներից:

Հիշեցնենք, որ Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: Նրա կորստյան կապակցությամբ Հայաստանում հայտարարված է սգո օր: Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր: Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: