Բաթումում ավարտված Համաշխարհային շախմատային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը վաստակելով 16 միավոր՝ ի վերջո ցույց տվեց ութերորդ արդյունքը: Վերջին տուրում մերոնք ոչ-ոքի խաղացին Գերմանիայի հավաքականի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվել են խաղաղ արդյունքով: Թերևս հաճելի անակնկալ կարող էր մատուցել մեր կանանց հավաքականը, սակայն մրցաշարի վերջնամասի վիրիպումներն արեցին իրենց սև գործը: Վերջին տուրում մերոնք 3:1 հաշվով զիջեցին վրացիներին եւ 16 միավորով հանգրվանեցին 6-րդ հորիզոնականում:

Թե տղամարդկանց, թե կանանց մրցապայքարում չեմպիոն են հռչակվել Չինաստանի ընտրանիները՝ անելով ոսկե դուբլ: Այդպիսի բան համաշխարհային օլիմպիադաներում վերջին անգամ եղել է արդեն հեռավոր 1986 թվականին ու այդ բանն արել են արդեն վաղուց գոյություն չունեցող երկրի՝ Խորհրդայի Միության հավաքականները: