«Առաջնորդություն-հաջողության բանալի» (Leadership-Key to Success) ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների համար հոկտեմբերի 6-ը կլինի սպորտային: Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ) տեղի կունենա 6 երկրներից (Նիդեռլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան) Երևան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ, որին կմասնակցեն նաև Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, աշխարհի չեմպիոններ, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ըմբիշ Վաղինակ Գալուստյանը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Նույն վայրում տեղի կունենա ճանաչողական հանդիպում Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամների հետ, կկազմակերպվեն համատեղ մարզական խաղեր և բացօթյա մարզումներ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին: