Հայաստանի ազգային կանոեի ֆեդերացիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հոկտեմբերի 6-ին և 7-ին կազմակերպում է մարզական-մշակութային միջոցառում՝ նվիրված Երևանի 2800-ամյակին և Երևանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

Միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 10.00-ին Երևանի Լիոնի այգու Վարդավառի լճում: Մասնակիցները մրցելու են կանոե սպրինտ մրցաձևում: Ցուցադրական ելույթներով հանդես կգան մարզաձևի վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարզիկներ, երեխաներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և Վրաստանից հրավիրված մարզիկներ: